Շատ կանայք վստահ են, որ իրենց պետք է սիրեն այնպիսին, ինչպիսին իրենք կան։ Նրանք վստահ են, որ եթե տղամարդը սիրում է իրենց չարությունը, զայրույթը և հիստերիկ տեսարաններ սարքելը։ Իրականում, կարելի է սիրել, հաշվի չառնելով այս ամենը, ԲԱՅՑ կա բնավորության 2 գիծ, որոնք բոլոր տղամարդիկ առանց բացառության ատում են։

1․ Երբ կինը «գլուխ է հարթուկում»

Երբեմն մոռացվում են կարևոր ամսաթվեր, երբեմն կարիք է լինում ընկերների հետ գնալ ինչ որ տեղ մի քանի բաժակ խմելու, երբեմն էլ ուղղակի ուզում ես նստել բազմոցին և ոչնչով չզբաղվել։ Եվ երբ քեզ այս ամենի համար սկսում են մեղադրել, ցանկություն է առաջանում գնալ ավելի խաղաղ մի տեղ։ 

Այսպիսով, տեսարան մի դարձրեք, երբ տղամարդը փռվել է բազմոցին, ուղղակի պառկեք նրա կողքին, եթե գնացել է ընկերների հետ խմելու, գնացեք սրճարան ընկերուհիների հետ։ Դուք կնկատեք, թե ինչքան արագ են ձեր հարաբերությունները դառնում իդեալական։ 

2․ Երբ կինը «թքած ունի» իր արտաքինի վրա

Տղամարդիկ միշտ էլ ուզում են հպարտանալ իրենց կնոջ արտաքինով։ Այդ պատճառով էլ նրանց համար շատ կարևոր է, որ նա լինի գրավիչ։ Կանացի զգեստ, բարձրակրունկներ, թեթև շպար։ Այս ամենը կարող է սիրած կնոջը աստվածուհու վերածել։  Եվ տղամարդուն հաստատ հաճելի կլինի այսպիսի տեսք ունեցող կնոջ հետ գնալ օրինակ սրճարան։ 

Իսկ երբ աղջիկը մոռանում է իր արտաքին տեսքի մասին, մոռանում է հետևել քաշին, հագնում է միայն սպորտային հագուստ, տանը լինում է միայն խալաթով։ Այս ամենը հաճախ առաջացնում է հիասթափություն։  Մի՞թե ձեզ հաճելի չէ դուր գալ սիրելի տղամարդուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել