Երեկ երեկոյան ԱՄՆ-ն խոցել է իրանական անօդաչու թռչող սարք։ Միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան ԱԹՍ-ի խոցումից ուղիղ մեկ ամիս անց Հորմուզի նեղուցում, և ըստ նախագահ Թրամփի` ԱԹՍ-ը բավականին շատ է մոտեցել ամերիկյան ռազմական նավին։ 

Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների լարված ֆոնին ամերիկյան աղբյուրները փոխանցում են, որ Պենտագոնը մտադիր է շուրջ 500 զինվորական տեղակայել Սաուդյան Արաբիայում՝ Թեհրանի հիմնական հակառակորդի տարածքում։ Սա 1000 զինվորականից բաղկացած կոնտինգենտի մի մասն է, որն, ըստ ԱՄՆ պաշտպանության քարտուղարության անանուն աղբյուրների, պետք է տեղակայվեր Մերձավոր Արևելքում։ Թե ո՞ր պետության տարածքում կտեղակայվեն մնացած 500 զինվորականները, դեռևս հայտնի չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել