Yerkir.am-ը գրում է.

Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը անդրադարձել է ԵՄ-ի` Թուրքիայի կիպրոսյան ջրերում որոնողական աշխատանքների վերաբերյալ դիրքորոշմանը:

Բրյուսելում տեղի ունեցող ԵՄ ԱԳՆ ղեկավարների ժողովի շրջանակներում ելույթի ժամանակ Շալենբերգը հայտարարել է. «Այսօր Թուրքիայի դեմ մի շարք կանխարգելիչ քայլեր կձեռնարկենք: Եվրոպական ներդրումային բանկի միջոցով Թուրքիային կտրվի ավելի քիչ ֆոնդեր և վարկեր, ավիացիոն համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կդադարեցվեն: Այլ պատժամիջոցներ էլ են հնարավոր». հաղորդում է «Սպուտնիկի» թուրքական ծառայությունը:

Գերմանիայի` Եվրոպական հարցերով պատասխանատու-նախարար Մայքլ Ռոթը հայտնել է, որ ԵՄ-ն համակարծիք է թուրքական հորատող նավի` Կիպրոսի ջրային սահմաններում իրականացվող գործողությունների վերաբերյալ Կիպրոսի տեսակետին: «Թուրքիայի սադրիչ գործողությունները մեր` բոլորի համար անընդունելի է: Մենք Կիպրոսի կողքին ենք: Մենք գտել ենք համապատասխան հավասարակշռություն ստեղծելու մարտավարությունը. պատժամիջոցներ: ԵՄ-ն պետք է մոտ ժամանակներս խորհրդակցություն անցկացնի: Թուրքիան գիտի, որ վտանգի տակ է: Մեր նպատակը` Կիպրոսը խաղաղ պայմաններում միավորելն է». – նշել է Ռոթը:

Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Պեկկա Հաավիստոն էլ նշել է, որ այս խնդիրը պետք է լուծվի միայն դիվանագիտական ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել