Aravot.am-ը գրում է.

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իրեն ուղղված «սիրուն աղջիկ» արտահայտությունից չի վիրավորվել, մի քիչ ծիծաղել է, իր խոսքերով ասած՝ մանավանդ, որ «Արմքոմեդին» էլ էր հետաքրքիր բան պատրաստել:

Այսօր այս մասին «Արմենպրես» մամուլիր սրահում ասաց Ռեւազյանը՝ իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին: Մարուքյանի՝ Ռեւազյանին «սիրուն աղջիկ» արտահայտությունը ԱԺ-ում բուռն քննարկվեց, «Իմ քայլի» պատգամավորներն այն համարում էին պատգամավորին ոչ վայել: «Կարեւոր է, որ Հայաստանում փոփոխություններ լինեն, որ մենք սովորենք՝ պաշտոնյան անպայման չէ, որ լինի շատ մեծահասակ մարդ, փորով, քաչալ, չգիտեմ՝ կոռումպացված: Այսինքն՝ մի քիչ սկսենք սովորել նոր կերպարին:

Ես որեւէ չափանիշներին չէի համապատասխանում մինչեւ քաղավիացիա ընդունվելը, որովհետեւ ես այդ անձնավորությունը չէի, ու շատերը շատ դժվար են դա ընդունում: Մեծ տարբերություններ եմ զգում Հայաստանում եւ դրսում քննարկումների միջեւ: Երբ ես գնում եմ միջազգային տարբեր կառույցների ղեկավարների հետ շփվում եմ, լրիվ հակառակ feedback ունեմ իրենցից: Ընդհանրապես չեն խոսում գեղեցկության մասին, որովհետեւ դա պրոֆեսիոնալ չի: Իրենք թույլ չեն տա տենց բան անել»: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել