Yerkir.am-ը գրում է.

Հյուսիսային Խորասան նահանգ կատարած այցի շրջանակում, Իրանի Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին  Շիրվան քաղաքի կենտորնական մարզադաշտում ելույթ է ունեցել, տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իր ելույթում, նախագահն անդրադառնալով ԱՄՆ գործադրած աննախադեպ ճնշումներին եւ պատժամիջոցներին՝ նշել է, որ Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ ընտրած բոլոր ուղիները դեպի պարտություն են տարել:

«14 ամիս է, ինչ աշխարհի ամենահզոր ռազմական եւ տնտեսական ուժն աննախադեպ պատժամիջոցներ է կիրառում Իրանի ժողովրդի դեմ: Պատժամիջոցներ, որոնք կարող էին ծնկի իջեցնել ցանկացած ժողովրդի: Սակայն, Իրանի հզոր ժողովուրդը դիմակայել է դրանց: Այս 14 ամսվա ընթացքում Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ ընտրած բոլոր ուղիները, լինեն դրանք քաղաքական, տնտեսական կամ սոցիալական, դեպի պարտություն են տարել: Իհարկե երկրում կան խնդիրներ: Դժվարին պայմաններում ենք ապրում, բայց, միևնույն ժամանակ, ձեռք-ձեռքի ենք տվել, կողք-կողքի ենք կանգնել, եւ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»,- ասել է Ռոհանին՝ հավելելով, որ սա Իրանի ժողովրդի եւ համակարգի հաղթանակն է նշանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել