Եվ կրկին Արցախյան հակամարտության մասին, ավելի ճիշտ` այն ոչ առողջ իրավիճակի մասին, որը կարծես թե ստեղծվում է հակամարտության շուրջ։ Ես բնավ նպատակ չունեմ կոնսպոռոլոգիա խաղալու, սակայն ինձ համար չափազանց մտահոգիչ էր Դոնալդ Տուսկի այցի արդյունքները Երևան և Բաքու։ Իրականում Տուսկը չանելով «արեց» շատ մի ուշագրավ քայլ․ նա, փաստորեն, ցուցաբերեց շատ կոպիտ կողմնակալություն, երբ Ադրբեջանում հայտարարեց, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանում հարկ չհամարեց բալանսավորել իր այս հայտարարությունը՝ հիշեցնելով, որ գոյություն ունի միջազգային իրավունքի կարևորագույն թեզ՝ ազգերի ինքնորոշման իրավունք։ Տուսկը երեկվա «խոխան» չէ, որ չհասկանա, թե ինչպես կընկալվեն իր մեսիջները Հայաստանում, ուրեմն՝ կարելի է դատել, որ այդ եվրոչինովնիկի մոտ խիստ խեղաթյուրված և կողմնակալ դիրքորոշում է։

Եվ ես չեմ ուզում, որ մենք կրկին, տարվելով «իմպռտնի» ձաձաների և տոտաների քաղաքական հեքիաթներով, տանուլ տանք մեր ողջ երկիրը` կամավոր պառկելով թուրքի յաթաղանի տակ։

Մի խոսքով՝ տրամադրություններդ պահեք տեղում, սաղ լավ ա լինելու)... Պռառվյոմսյա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել