Չեխովը գնահատում էր սրամտությունը և լակոնիկությունը։ Նա բառացիորեն աֆորիզմներ էր գրում։ Նրա մտքերից շատերն այնքան ամուր են մտել շրջանառության մեջ, որ դարձել են «ազգային», օրինակ՝ «Դա չի կարող լինել, քանի որ երբեք չի կարող լինել» աֆորիզմը։ Իսկ ահա հայտնի արտահայտություններ՝ «Եթե առաջին ակտի ժամանակ բեմում զենք է կախված, ապա վերջում այն պետք է կրակի» կամ «Հակիրճությունը տաղանդի քույրն է», տարիներ շարունակ ասոցացնում ենք Անտոն Չեխովի հետ։

Չեխովի կարճ մտքերում անսովոր խորություն կա։ Առաջարկում ենք վերհիշել նրա մի քանի չհնացող մտքերը.

  1. Մի ցավը միշտ քչացնում է մյուսը։ Տրորեք ատամը ցավող կատվի պոչը, և նա իրեն ավելի լավ կզգա։
  2. Ոչ ոք չի ցանկանում մեր մեջ սիրել սովորական մարդուն։
  3. Հրաշալի օր է այսօր։ Գնալ թեյ ըմպելո՞ւ, թե՞ գնալ կախվելու։
  4. Պահպանեք ձեր միջի մարդուն։
  5. Մարդիկ ուղղակի թեյ են ըմպում, իսկ նրանց հոգում դժբախտություն է տեղի ունենում։
  6. Այն, ինչը մենք զգում ենք սիրահարված ժամանակ, կարող է լինել մեր սովորական վիճակը։ Սիրահարվածությունը մարդուն ցույց է տալիս, թե ինչպիսին նա պետք է լինի։
  7. Դու ցանկանում ես հարցնել, թե ի՞նչ է կյանքը։ Ավելի լավ է հարցրու, թե ինչ է գազարը։ Գազարը գազար է, և ավելին նրա մասին հայտնի չէ։
  8. Պետք չէ մարդկանց խանգարել խելագարվել։
  9. Ամեն ինչ գիտեն և ամեն ինչ հասկանում են միայն հիմարները և խաբեբաները։
  10. Դե ինչ, հանվեք, բայց նախ՝ դիմադրեք։
  11. Երբ մարդ չի ծխում և չի խմում, ապա, անկախ ամեն ինչից, սկսում ես մտածել, որ նա կարող է սրիկա լինել։
  12. Լինում են մարդիկ, ովքեր միշտ խելացի և լավ մտքեր են ասում, սակայն զգում ես, որ նրանք հիմար են։
  13. Եթե կինդ քեզ դավաճանել է, ապա ուրախացիր, որ նա քեզ է դավաճանել և ոչ թե հայրենիքը։
  14. Ասում են, որ վերջիվերջո ճշմարտությունը հաղթում է, սակայն դա սխալ է։
  15. Հավատարմությունն այն որակն է, որը կորցրել են մարդիկ, սակայն պահպանել են շները։
  16. Ազնիվ մարդիկ չեն ստում, երբ պետք չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել