Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի համար մեծ գլխացավանք առաջացրած Ս-400 ՀՕՊ համակարգերը հասել են Թուրքիա: Այս մասին հաղորդում է թուրքական artigercek.com կայքը:

Ըստ կայքի` Ռուսաստանի Տվեր քաղաքից օդ բարձրացած ինքնաթիռները, որոնք տեղափոխում են համակարգերը, վայրէջք են կատարել Մալաթիայում և Անկարայում: Նաև նշվում է, որ համակարգերի հետ ժամանել են նաև ռուս մասնագետներ:

Նշենք, որ Ռուսաստանից գնված համակարգերի պատճառով սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Ըստ Թուրքիայի դաշնակիցների` ռուսական համակարգերի պատճառով դաշնակիցների ինքնաթիռները խոցելի կդառնան:

Հավելենք նաև, որ դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա Ս-400-ների տեղ հասնելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել