Այսօր բավականին ակտիվ քննարկվում էին մարզպետների գործունեությանը վերաբերող թեմաներ, և այս պարագայում ուղղակի պետք է անդրադառնամ Կոտայքի մարզպետին, ով կրկին քողարկված վիրավորանք հասցրեց աբովյանցիներին։ 

Հիշեցնեմ, որ երեկ հարցազրուցներից մեկի ընթացքում նա վերահաստատեց իր այն պնդումը, թե Աբովյանում առայժմ չի արթնացել արժանապատիվ քաղաքացին (կներեք, եթե բառացի չեմ արտահայտում հնչեցված միտքը, բայց իմաստը նույնն էր): Ես հասկանում եմ, որ իր թիմակցի (իսկ փաստացի, հենց մարզպետի) պարտությունն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում շատ ծանր է նստել նորաթուխ քաղաքական գործչի ենթագիտակցության վրա, սակայն դա չի կարող հիմք հանդիսանալ, որ նա հետևողական շարունակի վիրավորել աբովյանցիներին։

Խորհուրդ կտամ մարզպետին զբաղվել մարզային խնդիրներով, այլ ոչ թե տառապել հետընտրական ցնցումներով։
Օրինակ՝ թող զբաղվի Եղվարդի հանրակացարաններից տարհանված քաղաքացիների հարցերով, թե չէ նրա պահվածքն արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս մարզի բնակիչներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել