Ես չգիտեմ, թե Սամվել Կարապետյանն ինչ մեսիջներ էր բերել Մոսկվայից Նիկոլի համար, բայց կարող ենք արձանագրել, որ վերջին օրերին ՀՀ իշխանությունները սաբոտաժը սաբոտաժի հետևից են ենթարկում հայ-ռուսական հարաբերությունները։ Թերևս թվարկեմ․

1․ Սկզբում ՀՀ-ն ձեռնպահ է մնում ՄԱԿ-ում խիստ հակառուսական ու, մեծ հաշվով, նաև հակահայկական բանաձևի քվեարկության ժամանակ։

2․ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Ռուսաստանն օկուպացրել է Ղրիմը։

3․ Ռուբինյանը դեմ է քվեարկում ՌԴ-ի՝ ԵԽԽՎ վերադառնալու քվերակության ժամանակ, իսկ Իգիթյանն առհասարակ չի մասնակցում քվեարկությանը։ Ասում են՝ դա պատահում է ուկրաինացի ու վրացի իրենց կոլեգաների հետ ինչ-ինչ կոնտակտների արդյունքում։ Հետո էլ ինչ-որ անհեթեթ ու փնթի կռուտիտ են անում, թե բա՝ միամիտ ա դեմ քվեարկել։

4․ Դատարանը կրկին կալանավորում է Քոչարյանին, ում նկատմամբ Պուտինի բարյացկամությունը դրսևորելու միակ ձևը, որ չի արվել, բանտում Քոչարյանին այցելելն է։

Կրկնում եմ՝ ես չգիտեմ, թե ինչ մեսիջներ էր բերել Կարապետյանը, ու արդյո՞ք ինքը առհասարակ մեսիջ բերել էր, բայց ես գիտեմ, որ հայ-ռուսական օրակարգում ինչ-որ հարց/հարցեր կան, որոնք Նիկոլին հիստերիկ վիճակների են հասցրել, ու դա առավել քան տարակուսելի է, եթե հաշվի առնենք, թե ինչ մեծ պատրաստակամությամբ Նիկոլը ռսներին տվեց էս մի տարում էն ամեն հնարավորն ու անհնարը, որ կարելի էր տալ՝ Սիրիա ուղարկված զորախմբից սկսած, կործանիչների խիստ կասկածելի գործարքով վերջացրած։

Գուշակություններ անել չեմ սիրում, բայց մեր Նոլիկին տենց ջղաձգումների կարող է հասցնել միայն երկու բան․

1․ Կա՛մ ռուսները զգուշացրել են, որ իր հեռանալու ժամանակներն են մոտենում,

2․ Կա՛մ ռուսները Արցախյան խնդրի լուծման իրենց տեսլականն են ներկայացրել, որին համաձայնվելու դեպքում Նիկոլի ճակատին դաջվելու է հող հանձնողի ու դավաճանի հավերժական կնիքը։

Եկեք, սակայն, իրոք գուշակություններով չզբաղվենք, բայց ֆիքսենք, որ առաջիկա օրերին/շաբաթներին/ամիսներին գազ ու լույս թանկանա, Լարս փակվի, զենք չգա, նոր հակահայակական դրսևորումներ տեղ գտնեն ՌԴ արտաքին քաղաքկանությունում, Ռաստովից ու Սուրգուտից խոպանչիներին ու այնտեղ հանգրվանած հպարտներին սկսեն պաչկեքով դեպորտ անել, դուք, խասյաթի համաձայն, ամնեզիա չեք ունենալու ու Նիկոլի ստերին չեք հավատալու, թե ով էր նման անցանկալի զարգացումների գլխավոր մեղավորն ու պատասխանատուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել