Քանի որ ԵՊԲՀ-ն թափանցիկ աշխատելաոճ է որդեգրել, որոշեցինք հանրայնացնել ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Պետրոսյանի գրությունը համալսարանին:

Հարգարժան հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Պետրոսյանը հարցնում է, թե ինչո՞ւ է ԵՊԲՀ-ն աջակցում «Զինվորների տան» աշխատանքներին: Հարցերը՝ ստորև.

1. Ի՞նչ միջոցներով է վերանորոգվել «Զինվորի տուն» ՀԿ-ին հատկացված տարածքը:
2. Ո՞վ է կայացրել այդ որոշումը՝ վերանորոգել տարածքը և տալ ՀԿ-ին անհատույց օգտագործման: 
3. Համալսարանի ո՞ր կանոնադրական խնդիրների համար է այդ վերանորոգումը իրականացվել և այնուհետև տարածքը հանձնվել է ՀԿ-ին: 
4. Ինչո՞ւ նույն ծառայությունը չի մատուցվում հենց համալսարանի կողմից:

Պատասխանենք հակիրճ, մանրամասն կարձագանքենք սահմանված ժամկետում նույն թափանցիկությամբ: ԵՊԲՀ-ն իր բյուջեից որևէ լումա չի տրամադրել «Զինվորների տան» վերանորոգմանը: «Զինվորների տան» տարածքը գտնվում է ԵՊԲՀ-ի հաշվեկշռում․ տեղեկությունը կարելի է ճշտել Պետական գույքի կառավարման վարչությունից, տարածքը հանձնված չէ ՀԿ-ին:

Տեղեկացնեմ նաև, որ ԵՊԲՀ-ն պաշտոնապես սահմանված ժամկետում կպատասխանի գրությամբ առկա մյուս հարցերին նույն թափանցիկությամբ, մասնավորապես՝ հիմնադրամի կողմից օտարված բոլոր հիմնական միջոցների ցանկը կտրամադրի (նման ցանկ չկա, քանի որ հիմնական միջոց օտարված չէ  ), աշխատավարձերի ցանկը, եկամտային հարկի մասին տեղեկատվություն և այլն:

Հ.Գ. «Զինվորների տան» վերաբերյալ հարցերն ուղարկվել են կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին ևս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել