Իրանի արտգործնախարարի թվիթերյան գրառմանն անդրադարձել էի ընդամենը երկու օր առաջ՝ նշելով, թե ինչպես է վերջինս, նուրբ քարոզչության բոլոր կանոնների համաձայն, մեկ քարտեզի միջոցով անգլալեզու ընթերցողի ուղեղում դաջել Պարսից ծոց անվանումը։

Երեկ Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը փաստացիորեն, ի պատասխան Իրանի արգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ «Պարսից ծոց» անգլատառ գրությամբ քարտեզի, գործածել է «Արաբական ծոց» անվանումը։

Իրականում անվանման նման հիշատակմամբ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան իր և սեփական պետության դեմ է տրամադրել նաև իրանցիների այն հատվածին, որոնք դժգոհ են Թեհրանում ներկայիս վարչակարգի քաղաքականությունից, բայց երբևիցե պատրաստ չեն հետ կանգնելու Իրանի ազգային շահերից։

Ուշագրավ է նաև, որ իրանական որոշ ԶԼՄ-ներ, անդրադառնելով այս հանգամանքին, նույնիսկ ուղիղ չեն մեջբերել հայտարարության տեքստը, որպեսզի ընդհանրապես խուսափեն «Արաբական ծոց» անվանումից, այլ ուղղակի նշել են, որ Ջոն Բոլթոնը գործածել է Պարսից ծոցի կեղծ անվանումը։

#մերբարեկամԻրանը
#քարոզչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել