Ինձ իրականում շատ հետաքրքիր է, ունե՞ն արդյոք ՀՀ իշխանությունները խորքային և ստարտեգիկ տեսլական բոլոր այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք ցնցում են մեր տարածաշրջանը։ Առանց հեգնանք եմ հարցնում։
Օրինակ Թրամփը արդեն իսկ հայտարարել է, որ անպայման խստացնելու է պատժամիջոցները Իրանի վերաբերյալ և իհարկե դա վերաբերվելու են հիմնականում իրանական առևտրա-տնտեսական սեգմենտին։ Հուսամ հասկանում ենք, թե այդ ամենը ինչպիսի լրջագույն վտանգներ է պարունակում արդեն մեզ համար, որպես մի երկիր, որն ունի Իրանի հետ շատ սերտ բարեկամական և առեվտրային հարաբերություններ։
Դե ռուս-վրացական սրացման մասին խոսելը անիմաստ է, ամեն ինչ ակնհայտ է։
Ես հասկանում եմ, որ հիմա ամենակարևորը մեր ներքին հարցերն են, սակայն եթե մենք չունենանք հաշվարկված քայլերի ռազմավարություն տարատեսակ կրիզիսային իրավիճակների համար, ապա այդ դեպքում մենք պարզապես հնարավոր է չկարողանանք խորքային առումով դիմակայել...իսկ դա կլինի վերջ ամեն ինչին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել