Մի գործողությամբ մի քանի թիրախ խոցել կարողանալու տեսանկյունից իրանցիները գրեթե անգերազանցելի վարպետներ են։

Ասենք, օրինակ՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվում է, թե թվիթերյան վերջին գրառմամբ միայն ցույց է տալիս, թե որտեղ է խոցվել ամերիկյան անօդաչուն, բայց միևնույն ժամանակ գրառմանը կից քարտեզի վրա սովորական ձեռագրով միլիոնավոր մարդկանց ուղեղում մեխում այն միտքը, որ Իրանի հարավում ոչ թե ինչ-որ անանուն Ծոց է կամ Արաբական ծոց, այլ հենց Պարսից ծոցը։

Նկարում Մ․ Ջ․ Զարիֆի նշված գրառմանը կից քարտեզն է։

#մերբարեկամԻրանը
#քարոզչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել