Բոլորը փորձում են հասկանալ, թե ի՞նչն է ստիպել ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփին վերջին պահին հրաժարվել Իրանին հարված հասցնելուց։ Եթե ամենաբարձր մակարդակով արված տեղեկատվական արտահոսքը ճիշտ է կամ մոտ է ճշմարտությանը, այլ ոչ թե քարոզչական հնարք, ապա, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, կարծում եմ՝ հիմնական գործոններից մեկը պետք է փնտրել Բահրեյնում։

Բանն այն է, որ Սասանյան և Սեֆյան Իրանի մաս կազմած և մինչև 20-րդ դարի երկրորդ կեսն իրանցիների կողմից իրանական տարածք դիտարկվող այս պետության բնակչության մեծամասնությունը կազմում են Իրանի հանդեպ ակնհայտ համակրանք տածող շիաները, որոնց վերջին ապստամբությունը տեղի սուննի արքան 2011թ․ կարողացավ բռնի ուժով ճնշել միայն սաուդական զորքերի օգնությամբ, մինչդեռ հենց այստեղ է տեղակայված նաև ԱՄՆ 5-րդ նավատորմի հրամանատարությունը և մոտ 1500 անձից բաղկացած ամերիկյան զորախումբը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել