Ես, իհարկե, ենթադրում էի, որ Կոտայքի մարզպետին Աբովյանում պարտվելը բերելու է հոգեկան ծանր ցնցումների, սակայն չէի պատկերացնում, որ մարզպետն իրեն այդ աստիճան կկորցնի։

Տեսեք, Աբովյանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ, մարզպետի պրոտեժեն պարտվեց, չնայած գործող քաղաքապետի դեմ գործածվում էին վարկաբեկման բոլոր տեխնոլոգիաները։ Ես բնավ ոչինչ չեմ պնդում, բայց, օրինակ, հրկիզված մեքենայի կեղտոտ պատմությունը կարծում եմ, որ կարող է լինել այդ հնարքներից մեկը։

Ինչևիցե, ասածս ինչ է. այսքանից հետո ներկայիս մարզպետն իրեն իրավունք է վերապահում ուղղակի պիտակավորելու աբովյանցիներին՝ անվանելով նրանց «անարժանապատիվ»:

Այս լկտի և անպարկեշտ արտահայտությունը մեկնաբանելու կարիք չկա, դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ նմանատիպ վիրավորանք հնչեցնողը պետք է անհապաղ լքի իր պաշտոնը։

Ախր հերիք է՝ հիստերիաների ներքո վիրավորեք մարդկանց և մնաք անպատիժ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել