Իրականում շատ ցավալի է և միաժամանակ ծիծաղելի, երբ որոշ մարդիկ համարում են իրենց չափազանց խելացի, իսկ մնացածին` իրենցից հիմար։ Խոսքս այն ենթադրյալ «հնարամիտ» սադրիչի մասին է, ով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ մեքենա այրեց։

Հասկանալի է, որ այդ շոուի հիմնական նպատակն էր ինչ-որ մի ձև վարկաբեկել ընտրությունների ընթացքը։
Ինչ ասեմ։ Ախր հասկացեք՝ ով փորձում է այս կարգի «հնարքներով» լուծել ինչ-ինչ հարցեր, դատապարտված է միանշանակ «բռնվելու», և համոզված եմ, որ այն մարդը, ով ծրագրել էր այս սադրանքը, անպայման կբացահայտվի և կպատժվի։

Համենայն դեպս, ես անձամբ ջանք չեմ խնայի, որ էժանագին սադրիչները կրեն արժանի պատիժ։
Հերիք է արդեն՝ մարդկանց ձեռ առնեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել