PKK-ի դեմ պայքարը Թուրքիայի ռազմական ղեկավարների ուշադրության կենտրոնում է կրկին հայտնվել, և հստակ հրահանգ կա առաջին մարտական պատրաստվածության բերել բանակը PKK-ի դեմ պայքարում:

Այսօր անձամբ պաշտպանության նախարար Հուլոսի Աքարին այցելել է Հաքքարի նահանգի Դերեջիկ շրջանում տեղակայված Բույուքթոփրակալի ռազմակայն տեղում հանձնարարել և այնուհետև կառավարել ռազմական օդային գործողություն Իրաքի Հաքուրք շրջանում, որտեղ տեղակայված են PKK-ի զինյալները:

Հուլուսի Աքարիին ուղեկցել են բանակի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԳՇ պետ գեներալ Յաշաֆ Գյուլերը, բանակի հրամանատար գեներալ Ումիտ Դյունդերը, ռազմածովային ուժերի հրամանատար Ադնան Օյզբալը, ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Հասան Քյուչյուկակյուզը: Հուլոսի Աքարին հավաստիացրել է, որ իրենք չեն հեռանա այդ տարածաշրջանից, քանի դեռ լիովին չեն ոչնչացրել PKK-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել