Մեզ մոտ թյուր կարծիք կա, որ Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ անցկացվող «Անխախտ եղբայրություն-2019» մարտավարական կրակային պարապմունքները սկսվում են հունիսի 7-ին և ավարտվում 11-ին:
Դա այդպես չէ:

Այդ մարտավարական կրակային պարապմունքները մի քանի փուլով են, և պաշտոնապես վերջին փուլը համարվում է հունիսի 7-11-ը: Այդ փուլին ոչ թե Ադրբեջանից ժամանած ռազմական ուժերն են մասնակցելու, այլ բացառապես Նախիջևանում տեղակայված ռազմական ուժերը Թուրքիայի ռազմական ուժերի հետ: Նախատեսված է, որ այդ փուլին մարտավարական կրակային պարապմունքներին կմասնակցեն 5000 զինծառայող, 200 միավոր տանկ և զրահապատ տեխնիկա, 180 միավոր հրետանա-հրթիռային տարբեր տրամաչափի կայաններ, ականանետեր և այլն, 21 ռազմական ուղղաթիռ և ինքնաթիռ, ԱԹՍ-ներ և այլն: Թուրք ինստրուկտորները պարապմունքներ են անցկացնելու թվային հրետանու համար:

Հատկանշական է, որ երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի մտավորականության և Նախիջևանում տեղկայված ռազմական ուժերի զինծառայողների միջև: Թեման եղել է բարոյահոգեբանական և հայրենասիրական ոգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել