Վերջին երկու օրվա ընթացքում բուռն քննարկվում է բռնությունն ու անտոգոնիզմը (կամ քֆուրը), որոնց մասով եկեք մեկընդմիշտ մի քանի փաստեր արձանագրենք.

- Քֆուրը, փողոցային բառապաշարը, քաղաքական մանրախնդրությունը քաղաքական դիալեկտիկա է ներմուծել Նիկոլ Փաշինյանը,
- Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական կյանք է բերել նաև ՍՈՒՏԸ, անպատասխանատվությունը (բեզաչոտնիկություն), մարդկանց մասին ռեխը շաղ տալն ու պատասխան տալու ժամանակ վիդեո անելը,
- Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո նախկինում իրեն հայհոյողները պաշտոններ ստացան ու հիմա էլ նույն ձևով փորձում են հայհոյել և անպատիժ մնալ։

Վերոգրյալ փաստերը անառարկելի են և դրանց ամբողջական պատկերավորություն տալու համար առաջարկում եմ այն կոչել ՆԻԿՈԼՈՒԹՅՈՒՆ:

- Բռնության կոչերը` ասֆալտին փռել, պատերին տալ, ծնոտը կոտրել և այլն նույնպես Նիկոլ Փաշինյանի կողմից են բերվել քաղաքական մշակույթ,
- Անպատասխանատվություն+ամենաթողություն+բռնության կոչեր ամենաբարձր մակարդակով = այն, ինչ ունենք այսօր և այն, ինչ ավելի ծայրահեղ դրսևորումներ է ստանալու վաղը:

Էս ամեն ինչի հիմնական ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ, ՀԵՂԻՆԱԿԸ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ՀՀ քաղաքացին է: Չփորձեք նորօրյա ՕԵԿ-ներով ու այլ կիսապռաշլյակ դեմքերով էս թեման ձեր վրայից սղցնեք: Միշտ հիշեք` լեզուներդ մաքուր պահեք, ձեր ցավն էլ տանեմ, բերաններդ ռեխ սարքեցիք, եթե ոչ էսօր, ապա հաստատ վաղը-մյուս օրը հայտնվելու են ռեխներդ ջարդելու պատրաստ նվազագույնը 30 հոգի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել