Ես գիտեմ մի բան. աշխարհի ամենալկտի, վատ, ահավոր, դաժան և անմարդկային արարքները միշտ կատարվել և շարունակում են իրականացվել շատ լավ, արդար կարգախոսների ներքո։ «Մարդասիրության» պատրվակով ոչնչացվում են միլիոնավոր մարդիկ, «երեխաների իրավունքների պաշտպանության» քողի ներքո նույն երեխաներին այլասերում են և մոլորեցնում, «մարդու իրավունքների պաշտպանության» պատրվակով աճեցնում են հինգերորդ շարասյուն պետության մեջ, մեր պետության մեջ, ի վերջո, պատերազմող պետության մեջ։

Համոզված եղեք միայն մի բանում. չի կարելի թույլ տալ, որ հանկարծ համամարդկային արժեքները փորձեն խեղաթյուրել։ Որ վայրկյան անգամ, եթե մենք թուլացանք և հանձնվեցինք, այսպես կոչված, նեոգլոբալիստական գաղափարին, ապա ՎԵՐՋ, մենք կվերջանանք։

Ավելի մանրամասն` տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել