Մայիսի վերջերից որոշակի ակտիվություն էր նկատվում քրդական ռազմական միավորումների մոտ, իսկ ահա հունիսի մեկից սկսած քրդերը սկսել են նոր թափով հարձակումներ իրականացնել թուրքական կանոնավոր բանակի դեմ: Քրդերիը մեկից գրոհում են երեք ուղղությամբ՝ Սիրիա, Իրաք և Թուրքիա: Միայն հունիսի մեկից մինչև այս պահը քրդերին հաջողվել է թուրքական բանակի վերահսկողությունից դուրս բերել սիրիական մի շարք բնակավայրեր, իսկ Իրաքյան Քրդստանի տարածքում քրդերին հաջողվել է հանկարծակի բերել թուրքական բանակի զինվորներին և դուրս շպրտել մի շարք վայրերից:

Թուրքիայում նույնպես ակտիվ են քրդերը, հատկապես Հաքքարի-Չուքուրջա տարածաշրջանում: Այստեղ պարտիզանական բախումների հետևանքով թուրքական կողմն ունի մարդկային կորուստներ: Ինֆորմացիան փակ է, թուրքական կողմը շատ կցկտուր տեղեկություններ է հրապարակում, իսկ քրդական կողմը խոսում է թուրքական կողմին հսկայական վնասներ հասցնելու մասին:

Այս պահին քրդերը որոշ շրջաններում իրականացնում են ռազմական գործողություններ, հատկապես Սիրիայի տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել