Analitik.am-ը գրում է.

Արդեն հայտնել ենք այն մասին, որ օրեր առաջ Հայաստան է ժամանել YellowFest (Դեղին ժիլետներ) ցույցերի կազմակերպիչ, մեր հայրենակից Քրիս Բերտերյանը: Հայաստանում նրան հիշում են Ֆրանսիայում, Բելգիայում տեղի ունեցած  դեղին ժիլետներով  բողոքի ակցիաներից, որոնց շրջանակներում էլ Քրիսը հարցազրույց էր տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Նա նաև Analitik.am-ի հետ զրույցում պատասխանել էր մի շարք հարցերի:

Այս պահին «ՎԵՏՕ» շարժումն ակցիա է իրականացնում Սորոսի գրասենյակ անունով հայտնի գրասենյակի մոտ: Նրանց միացել է նաև Քրիսը:

Այստեղ կենտրոնացել են ոստիկանական մեծ ուժեր, որոնք կրկին թույլ չեն տալիս մոտենալ գրասենյակին: Ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը պատասխան է պահանջում ոստիկանությունից, թե ինչու որևէ բան չեն արել նրանք օրինակ դատարանները շրջափակելու ժամանակ, սակայն իրենք չեն կարող ցույց անել Սորոսի գրասենյակի մոտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել