Մայիսի 30-ին «Երևան Մոլի» ակումբային քարտապանները մասնակցեցին մեգախաղարկությանը և պարգևատրվեցին նվերներով՝ տոմսեր դեպի Եգիպտոս՝ 2 անձի համար, նվեր-քարտեր, ինչպես նաև արժեքավոր նվերներ «Երևան Մոլում» գտնվող 50-ից ավել խանութներից: Խաղարկությանը կարող էին մասնակցել ապրիլի 15-ից մայիսի 30-ը գնումներ կատարած բոլոր մարդիկ: Բացի նրանից, որ մասնակիցները ստացան նվերներ, նաև վայելեցին «Marbey and FreeForm» ջազ բենդի երգերը:

««Երևան Մոլի» բացումից մեկ տարի անց գործի է դրվել ակումբային կուտակային քարտի գաղափարը: Այն հնարավորություն է տալիս կատարած գնումների ՀԴՄ կտրոններով մոտենալ տեղեկատու և յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակել մեկ միավոր, իսկ տարվա ընթացքում կուտակած միավորները փոխանակել club.yerevanmall.am կայքում տեղադրված նվերներով: Կայքում յուրաքանչյուր հաճախորդ ունի իր անձնական էջը, որտեղ կարողանում է տեսնել իր հավաքած միավորները»,- նշեց «Երևան Մոլի» միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը։

Ավելացնենք, որ ակումբային քարտի հետ կապված «Երևան Մոլում» շատ խաղարկություններ են եղել: Այս անգամ խաղարկության գլխավոր մրցանակը «Շելբի տուր»-ի կողմից տրամադրված ուղևորությունն էր դեպի Եգիպտոս:

Ինչ վերաբերում է «Երևան Մոլում» կայանալիք առաջիկա միջոցառումներին, Ինգան նշում է, որ հունիսի ընթացքում կլինի տղամարդկանց նվիրված «Մորո՞ւքն է, որ քեզ պետք է գեղեցկացնի» միջոցառումը, որի ընթացքում 15 տղամարդ Կարո Աբաջյանի կողմից անվճար կսպասարկվի:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել