Թուրքիան անցնում է դատական բարեփոխումների գործընթացին: Մոտ ութ ամիս տևած դատական բարեփոխումների փաթեթը պատրաստ է և այն ներկայացվում է հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին: Այս բարեփոխումները նպատակաուղղված են լուծել երեք հիմնական խնդիր:

Առաջին հերթին փորձ է արվում Թուրքիայի հասարակության մոտ արդարդատության նկատմամբ վստահության հաստատել, որը կարծես թե համարվում է այս փոփոխության հիմնական նպատակը։

Երկրորդ՝ նպատակ ունի օտարերկրյա ներդրումների պայմանները բարելավելու համար խթան հանդիսանալ, որի կարիքն այսօր Թուրքիան շատ ունի:

Երրորդ՝ այս բարեփոխումների ռազմավարությունը նոր պարտավորություն է Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտմանը՝ չնայած Անկարայի և Բրյուսելի միջև առկա խորքային հիմնախնդիրներին:

Բարեփոխումների ռազմավարության փաստաթուղթը 9 հիմնական իրավունքի, 63 նշանակային կետի և 256 ենթակետի փոփոխություն է ենթադրում: Բացի վերը թվարկվածից՝ հիմնովին փոփոխության է ենթարկվում դատական համակարգի անկախության, անաչառության և թափանցիկության մասին օրենքները և օրենսդրական ակտերը, որոնք համապատասխանեցվում են փոփոխման ենթարկվող քրեական օրենսգրքին: 

Թուրքիան այս բարեփոխումներով փորձ է անում լուծել խոսքի ազատության և այլ ազատություններին վերաբերող առկա խնդիրները:

Չծանրաբեռնեմ ընթերցողին մանրամասներով, միայն ասեմ, որ այս բարեփոխումներով Թուրքիան լուծում է որոշակի խնդրահարույց հարցեր, որոնք կան Եվրոպայի հետ, միևնույն ժամանակ լուծում է մարդուն կալանքի տակ պահելու իրեն հարմար տարբերակի հարցը, որը շատ է կարևորում Թուրքիան ահաբեկչական կառույցների դեմ պայքարում: Իսկ այդ պայքարի անվան տակ կալանավորվում են նույնիսկ ոչ ցանկալի քաղաքական գործիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել