Նախագահ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արդարադատության վերջին գործընթացների մասին հայտնել է, որ սպասում է փոփոխությունների հստակ նախագծին, որից հետո հանդես կգա իր դիրքորոշմամբ: Սա, իհարկե, արդեն իսկ մտահոգվելու առիթ տվող աշխատաոճ է. երկրիդ նախագահը, Սահմանադրության երաշխավորը, սահմանադրական կարգի ակնհայտ տապալմամբ մեկնարկող գործընթացի նկատմամբ. ա) չունի իրական պատկերացում, բ) հաշվարկների մեջ է՝ ավելի շահեկան դիրքորոշում ընտրելու հետ կապված գ) գտնվում է չերևացող, այլ հարթության խմորումների մեջ: Բայց ամենազարմանալին դեռ առջևում է՝ նախագահը պատրաստ է իր փորձով կիսվել անհատ իրավաբանների հետ ՝ ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼ սկզբունքով:
Քիչ մարդ կգտնվի, որ կասկածի տակ կառնի նախագահի՝ արտասահմանյան գործընկերների հետ տարիների շփումների հարուստ փորձն ու տարատեսակ հարցերի շուրջ նրանց ընկալումները լավագույնս պատկերացնելը: Արդյո՞ք այս կոնֆիդենցիալության սկզբունքի հիմքում մասնագիտական կոմպետենտության խնդիրն է, հետևաբար նաև՝ ընկալելի լինելու հետ կապված, թե՞ քաղաքական ճնշումներից խուսափելու կամ արդեն իսկ դրանց արդյունքի հետ գործ ունենք: Ի՞նչ է պատահել, որ այս մակարդակի հանրային ֆիգուրը հանրային հնչողության ու կիրառելիության գործընթացի վերաբերյալ վերապահումներով արտահայտվի:
Հարցեր են….
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել