Հայաստանի արժեքը Իրանի համար հիմա բարձրացել է, և մենք այժմ կարող ենք նրա համար լինել դեպի հյուսիս ելքի լավագույն դռներից մեկը՝ բարելավելով և՛ մեր աշխարհաքաղաքական դիրքը, և՛ քաղելով տնտեսական օգուտներ: Բայց, ցավոք, մենք էլ հիմա մատնված ենք ներքաղաքական քաշքշուկների, և թե՛ մեր հասարակության, թե՛ որոշում կայացնողների ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում ներքաղաքական խնդիրների վրա, այնինչ տարածաշրջանում իրավիճակը պահանջում է չափազանց լուրջ և ակտիվ մոտեցումներ, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր պետության ապագան այստեղ, այն ապագան, որը պետք է լինի հզոր և ամուր տնտեսությամբ և քաղաքական հարթության մեջ առավել ուժեղ դիրքերով։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել