Ես ի սկզբանե դեմ եմ այն «սլիվին», թե որտեղ են ծառայում այս կամ այն պաշտոնատար անձանց որդիները: Ի սկզբանե դեմ եմ եղել նաև ինչպես Փաշինյանի, այնպես էլ Տոնոյանի որդիների ծառայությունների մասին տեղեկությունների տարածմանն ու բաց լինելուն: Նախ՝ անվտանգության առումներից ելնելով՝ իրենց որդիներն անգամ մոտ չպետք է գնան դիրքերին, քանի որ իրենց ներկայությունը դիրքերում կարող է վտանգել մնացած բոլորի կյանքը: Այնուհետև կարիք չկա ընդհանրապես հանրայնացնելու, թե որ զորամասում են ծառայում իրենց որդիները:

Մի պահ պատկերացրեք, թե որևէ մեկիս որդին Փաշինյանի կամ Տոնոյանի որդու հետ նույն սահմանային զորամասում է կամ դիրքում, և դրա մասին գիտի թշնամին... Այստեղ կապ չունեն անձերը՝ կուզի Փաշինյան լինի, կուզի Պողոսյան, բայց երկրի առանցքային դերակատար ղեկավարների որդիների ծառայությունների վայրը չպետք է լինի հանրության սեփականությունը: Մեր հետաքրքրասիրությունը թշնամու զենքն է տվյալ պահին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել