Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրություններ են անցկացրել և պարզել, որ կանայք գրասենյակներում ավելի արդյունավետ են աշխատում, երբ օդորակիչն անջատված է։ Իսկ տղամարդկանց դեպքում հակառակն է․ նրանց մտավոր ունակությունները բարելավվում են սառը միջավայրում։

Մասնագետների կարծիքով՝ կանանց օրգանիզմը շատ խոցելի է ցրտի նկատմամբ․ նրանց ոտնաթաթերը և ձեռքի ափերը մի քանի աստիճանով ավելի սառն են, քան տղամարդկանց մոտ, ընդ որում՝ ուժեղ սեռի ներկայացուցիչների նյութափոխանակությունն ավելի բարձր է, այսինքն՝ կանանց օրգանիզմն ավելի դանդաղ է տաքանում։

Related image

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ աշխատավայրերում, որտեղ կանայք և տղամարդիկ միասին են աշխատում, օդի ջերմաստիճանը պետք է առաջարկվող նորմայից էականորեն բարձր լինի, որպեսզի բարձրանա աշխատանքի արդյունավետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել