Ադրբեջանը երրորդ օրն է՝ անցկացնում է լայնածավալ զորավարժություններ, որոնք հնարավորինս նույնականացված են պատերազմական իրավիճակի հետ: Որպեսզի ավելի տպավորիչ լինի, Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջապահ դիրքեր, ստուգել ստորաբաժանումների մարտունակությունը, տվել հանձնարարականներ: Նա հանձնարարել է Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքում տալ ոչ համարժեք հակահարված՝ կիրառելով բոլոր տեսակի զինատեսակները:
Որպես կանոն, զորավարժությունների ժամանակ օգտագործվում է «պայմանական հակառակորդ» տերմինը, սակայն Ադրբեջանը կոնկրետ հնչեցնում է Հայաստանի Հանրապետության անունը՝ որպես զորվարժությունների թիրախ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/809164306130179
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել