Ոստիկանությունը պարզաբանում է տվել, որում ակնարկել է տրանսգենդերների հարձակման թեման: Թե բա՝ չարամիտներս շահարկում ենք, այնինչ այդ դրվագով 2 հոգու նկատմամբ գործ է հարուցվել, որոնցից մեկը կալանքի տակ է, մյուսը ստորագրությամբ բաց է թողնվել:

Նախ՝ հարց ոստիկանությանը. ինչո՞ւ է Յութուբից հեռացվել հայտնի տեսանյութը:

Երկրորդ՝ տեսանյութից արված այս սքրինում ակնհայտ երևում է, որ հարձակվողների թիվն էապես ավել է, քան 2-ը: Մնացածը ո՞նց են, Օսիպյան ջան, կշտամբել եք ու ամոթանք տվե՞լ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել