Մայիսի 16-ից Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայում մասնակցում են «Anatolian Phoenix-2019» որոնողա-փրկարարական զինավարժություններին: Ցուցադրում են մարտական ուղղաթիռներով զինծառայողների որոնողական աշխատանքների ընթացքը, և վտանգավոր գոտուց դուրս բերման մեթոդները: 
Մայիսի 20-24-ը Ադրբեջանում անցկացվելու է լայնամասշտաբ զորավարժություններ, որին մասնակցելու են 10 000 զինծառայող, 150 տանկ և զրահապատ մեքենա, 120 հրթիռա-հրետանային տարբեր տրամաչափի տեխնիկա, 35 մարտական ուղղաթիռ և ինքնաթիռ և այլն: Զորավարժության հիմնական հանձնարարությունը գիշերային , լեռնային և եղանակային ոչ բարենապաստ պայմաններում հակառակորդի հաարձակմանը դիմակայելն է և հակահարձակման անցնելը: 
Արդբերջանը 2019-ի անցնող հինգ ամսում բազամաթիվ զորավարժություններ և զինավարժություններ է անցկացրել Թուրքիայում (Կարս, Քոնյա) , Նախիջևանում, Արցախի հետ սահմանակից վայրերում, ինչպես նաև Տավուշի մարզին սահմանակից վայրերում: Զորավարժությունների մեծ մասն անցկացվել է զորավարժությունների համար չնախատեսված վայրերում, ասել է թե , անձնակազմին անծանոթ տեղանքում: Սա ևս մարտավարական -տակտիկական քայլ է: 
Եթե հաշվի առնենք Ադրբեջանի անցկացրած զորավարժությունների տևողությունը և անձնակազմերի թվաքանակը, ապա վստահորեն կարող եմ ասել, որ այդ պետությունը հսկայածավալ ֆինանսական միջոցներ է ծախսում, այսինքն հիանալի միջավայր է նաև փողերի լվացման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել