Analitik.am-ը գրում է.

Մենք առաջին օրվանից սկած ծրագիրը գրում ենք, որ վերելակները մեծ ծրագրով ամբողջությամբ փոխարինվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով Երևանում երեկ ընկած վերելակի մասին:

Մարությանը նշել է, որ այդ հարցում իրենց հետ պետք է լինեն բնակիչները: Երբ ծրագիրը պատրաստ լինի, այն ներկայացվելու է կառավարությանը, քանի որ, քաղաքապետի խոսքերով, քաղաքային իշխանություններն ի վիճակի չեն միայնակ լուծելու հարցը, տասնյակ միլիոնավոր դոլարների անհրաժեշտություն կլինի:

Մարությանը նշել է, որ իրենց գործը լինելու է վերելակները փոխելը, իսկ բնակիչները տարիների ընթացքում պետք է վճարեն այդ գումարը:

Քաղաքապետը նաև ասել, որ նախ պետք է գույքագրել վերելակները, հասկանալ, թե ինչ պետք է արվի:

Քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որպեսզի ծրագիրը գրելը տևի ամիսներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել