Azatutyun.am-ը գրում է.

Սիրիայում շարունակվող բախումների ընթացքում ապրիլի 30-ից ի վեր զոհվել է 188 մարդ, նրանցից 85-ը՝ խաղաղ բնակիչ:

Այդ մասին հայտնել է Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցով դիտորդական խումբը:

Սիրիայի պետական բանակը գրոհները՝ այդ թվում օդային հարվածները, վերսկսել է ապրիլի վերջին:

Նախագահ Բաշար ալ-Ասադիզինված ուժերի հիմնական թիրախն Իդլիբի շրջանն է, որն 8 ամիս առաջ կնքված ռուս-թուրքական համաձայնագրով ներառվել է հրադադարի գոտում և չպետք է ենթարկվի հարվածների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել