Համաշխարհային պատմության հանդեպ ծաղրը նրանում է, որ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ ստեղծված պետության ներկա վարչակարգը հոխորտում է մի երկրի վրա Միջագետքում (իմա՝ Իրաքում) ներկայություն ունենալու պատճառով այն դեպքում, երբ որպես գերտերություն այս երկրի պետականության ակունքները, որքան էլ պարադոքսալ թվա, հասնում են հենց նույն այդ Միջագետք և հարակից շրջաններ։

Խորությամբ վերուծելիս իրանական ընկալումներում Իրաքը ոչ միայն մեծամասամբ շիայական բնակչություն ունեցող անհոգի հող է, այլ նաև իրանական գերտերության պատմական խորը արմատներ ունեցող հայեցակարգի տարածական ընկալման անբաժան ոգեղեն մի մաս, որի կենտրոն Տիզբոնի կործանումը դարեր անց սգում էր նույնիսկ իսլամական միջնադարում Շիրվանում ծնված և մեծացած իրանցի խոշորագույն բանաստեղծ Խաղանին, ուստի, պատկերավոր ասած, մերօրյա Տիզբոնում իրանական նշանակալի ներկայությունը Թեհրանի համար ոչ միայն քաղաքական, տնտեսական կամ մշակութային խնդիր է, այլ առաջին հերթին՝ վերադարձ դեպի սեփական գերտերության արմատներ, ըստ էության՝ իրանցիների մտքերում և սրտերում Իրանի փառքի վերահաստատման կարևորագույն անկյունաքար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել