Իրաքյան Քրդստանի երեք հիմնական կուսակցությունները համաձայնագիր են ստորագրել կառավարություն ձևավորելու մասին: Հատկանշական է, որ համաձայնագիրը ստորագրվել է ոչ թե մայրաքաղաք Էրբիլում, որը հանդիսանում է Բարզանիների, այսպես ասած, տարածքը, այլ Սուլեյմանիում, որը համարվում է Թալաբանիների տարածքը:

Ըստ համաձայնագրի, որը ստորագրվել է մի կողմից Քրդստանի դեմոկրատական կուսակցության, մյուս կողմից՝ Փոփոխությունների շարժում, կամ ավելի շատ Գորրան անունով հայտնի կուսակցության, մի կողմից՝ Քրդստանի դեմոկրատական կուսակցության, մյուս կողմից՝ Քրդստանի հայրենակացական միություն կուսակցության (PUK) կողմից: 

Հիշեցնեմ, որ դեռևս փետրվարին Գորրանը տվել էր համաձայնություն կառավարության մաս կազմելու՝ պայմանով, որ կառավարությունը կկատարի ինստիտուցիոնալ փոփոխություններ: Գորրանի հիմնական պահանջը նախագահի ընտրության ձևաչափի փոփոխությունն է: 

Գորրանի հետ համաձայնագիր կնքելուց հետո մարտին ՔԴԿ-ն համաձայնագիր կնքեց PUK-ի հետ, սակայն հետագայում համաձայնության չեկան փոխնախագահների հարցում, որը նորից առիթ դարձավ ձգձգելու կառավարության ձևավորումը:

Հիշեցնեմ նաև, որ 2018թ.-ի սեպտեմբերի 30-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Բարզանիների կուսակցությունը չկարողացավ մեծամասնություն կազմել, ինչի պատճառով արդեն ավելի քան յոթ ամիս չի կարողանում համաձայնության գալ խորհրդարան անցած PUK-ի և Գորրանի հետ, որպեսզի ձևավորի կառավարություն:

Հույս կա, որ արդեն եկող շաբաթվա մեջ կսկսվի կաբինետի ձևավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել