Նախ՝ ուզում եմ անկեղծորեն կիսվել․ այս հոդվածները ես տպելու եմ ու հետո թոռներիս մոտ գլուխ եմ գովալու։ Ի վերջո, ամեն մահկանացուի չէ վիճակված ՆԱՏՕ-ի կողմից մատնանշվել որպես առաջնային ռիսկ։

Ես բացարձակապես չեմ պատրաստվում քննարկել մի հոդվածի բովանդակություն, որը հետաքննության մեջ էնքան է խորացել, որ ինֆոգրաֆիկաներ է տալիս, բայց գեթ մեկ փաստով չի ամրագրում այն պնդումը, որ ես ու իմ ընկերները, ԱդեկվաԴի և Անտիֆեյքի էջերը որևէ ապատեղեկատվություն ենք տարածել։ Խոսքի, դրա համար շատ բան պետք էլ չէր, որովհետև մենք, հետևելով Նիկոլի հորդորին, գույքագրել էինք նրա խոստումներն ու անդրադարձել էինք, թե որոնք են բացահայտ սուտ, որոնք՝ քիչ թե շատ հմուտ մանիպուլյացիա, ուստի բավական էր մատնանշել մեր նշած գեթ մեկ սուտ, որ սուտ չէր:

Ինչևէ, այս հոդվածում մի առավել ուշագրավ կողմ պետք է հետաքրքրի հայ սպառողին, քանի որ էքսպերտային հանրությանը հասու մի նյուանս կա։ Ուրեմն՝ հոդվածում ցիտում են ոմն Ջոշուա Կուչերայի, ով իբր նեյտրալ փորձագետ է։ Ասեմ, որ դա, մեղմ ասած, այդպես չէ, որովհետև սույն անհատը վաղուց արդեն հայտնի է փորձագիտական շրջանակներում որպես ադրբեջանական լոբբիստ, որի մասնագիտացումն Արցախի հարցերում իբր որպես նեյտրալ փորձագետ աշխատելն է։

Ամփոփենք, թե ինչ է ստացվում․ Նիկոլին, նույն էն Նիկոլին, որ ասում է, որ Թավշյա հեղափոխությանը որևէ օտար ուժ չի օգնել, բացահայտ կերպով պաշտպանում են արդեն ՆԱՏՕ-ի մակարդակով, ընդ որում՝ Նիկոլին պաշտպանելու համար գործին լծում են այդ թվում նաև ադրբեջանական լոբբիստների։ Ուրեմն՝ երիցս պետք է մեծ տառերով գրել #SutNikol, որովհետև դժվար է գտնել ավելի խոսուն փաստ առ այն, որ Թավշյա հեղափոխություն կոչվածը ոչ այլ ինչ էր, քան օտարերկրյա գործակալական ցանցի միջոցով իրականացված սահմանադրական կարգի տապալում և պետական հեղաշրջում։

ՀԳ․ Պրոցեսների այսպիսի ընթացքի պարագայում չի կարելի բացառել ոչինչ, այդ թվում՝ այն, որ մոտ ապագայում այս հոդվածում հիշատակված սուբյեկտները, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան, կարգելափակվեն Ֆեյսբուքում, բայց դրանում սարսափելի բան չկա, քանի որ մեր այստեղի շպիոններն իրենց շեֆերին ուշ են զեկուցել, և քայլերն ուշ են ձեռնարկվել մեզ իզոլացնելու համար, և անգամ այդպիսի զարգացումը եթե մեզ չօգնի էլ, չի կարողանալու խանգարել։

ՀԳԳ․ Նիկոլ ջան, տիկ-տակ, տիկ-տակ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել