Թուրքիան վերջին տասնամյակում ունի ամենաբարձր գործազրկության ցուցանիշը: Գործազուրկների ցուցանիշը 14 տոկոսով աճել է։ Սա թուրքական իշխանությունը կապում է սիրիացի փախստականների հետ: Թուրքական իշխանության պնդմամբ գործազուրկները սիրիացի փախստականներ են, սակայն իմ մի քանի ուսումնասիրություններ բոլորովին այլ բան են հուշում:

Գործազուրկ համարվող քաղաքացիները հիմնականում.

1. հանք-արդյունաբերական բնակավայրերից են, որտեղ այս կամ այն պատճառով փակվել են հանքերը,
2. բարձրագույն կրթություն ունեցող անձինք են, ովքեր չեն կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել,
3. քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից հեռացվածներն են, որոնց նաև մասնավոր սեկտորում չեն ընդունում աշխատանքի,
4. նախկին զինվորականներ են, ովքեր զրկվել են իրենց աշխատանքից 2016 թ․-ի հեղաշրջման փորձի ձախողումից հետո (ի դեպ, այս զինվորականները զրկվել են նաև զինվորական թոշակներից):

Ուսումնասիրել եմ սիրիացի փախստականների աշխատանքի շուկան: Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, կա 1.2 մլն սիրիացի փախստական: Փախստականների մեծ մասը լուծել են իրենց աշխատանքի հարցը: Նրանք աշխատում են մասնավոր ոլորտում՝ հիմնականում կատարելով գյուղատնտեսական աշխատանքներ, արագ սննդի կետերում, ռեստորանային բիզնեսում և այլն: Իսկ բոլոր այն փախստականները, որոնք գտնվում են ճամբարներում, ինքնազբաղվածների կատեգորիայի մեջ են մտնում, և իրենց ֆինանսական հարցերը լուծվում են միջազգային կառույցների կողմից: 

Թուրքիան փորձ է անում տարեցտարի աճող գործազրկության թիվը թաքցնել սիրիացի փախստականների թիկունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել