Azatutyun.am-ը գրում է.

Վենեսուելայում ոստիկանների հետ բախումների ընթացքում զոհվել է երկու ցուցարար՝ 27-ամյա կին և 24-ամյա տղամարդ: DPA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Թվիթերում գրել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի առաջնորդ Խուան Գուայդոն: Հաղորդվում է նաև ավելի քան չորս տասնյակ վիրավորների մասին:

Ապրիլի 30-ին Գուայդոն հայտարարել է իշխանափոխության վերջին փուլի մեկնարկի մասին, գործող նախագահը, սակայն, հրաժարվում է հեռանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել