Այսօր նկատեցի մի հետաքրքիր տենդենց, որն ուղղակի կապ ունի Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին զարգացումների հետ։ Խոսքն, այսպես կոչված, «վերլուծությունների» մասին է, որոնց մեջ հիշատակվում է «Բարգավաճ Հայաստանը»։

Ակնհայտ է, որ այսօր որոշ քաղաքական ուժեր փորձում են դիվիդենտներ շահել՝ միտումնավոր մեզ դրդելով դեպի բացահայտ առճակատման քաղաքական այլ ուժերի հետ՝ ակնկալելով, թե մենք այդ պայքարում կթուլանանք, և իրենք, օգտվելով դրանից, վարկանիշային աճ կունենան։

Ուրեմն՝ այսպես․ մենք գիտենք, թե ում երկար ականջներն են երևում սադրիչ լուրեր տարածող ԶԼՄ-ների ետևում, մենք գիտենք, թե ինչ նպատակով է այսօր փորձ արվում արհեստականորեն լարելու իրավիճակը երկրում, մենք գիտենք, թե ինչ ակնկալիքներ ունեն այդ սուտի քաղտեխնոլոգները, ասեմ ավելին՝ մենք գիտենք դրանց հաջորդ քայլերի մասին, ուստի ստիպված եմ կրկին ասել․ «Հանգիստ նստեք տեղներդ, ձեր բոլոր «խորամանկ» հնարքները վաղուց մեզ պարզ են դարձել, և հավատացնում եմ, որ մենք թույլ չենք տա, որ որոշ քաղաքական ուժեր մեր հաշվին փորձեն ձուկ որսալ պղտոր ջրում։

Խելքներդ գլուխներդ հավաքեք։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել