«Երևան Մոլ»-ում երեկ տեղի ունեցավ «Damat Tween»-ի տղամարդկանց հագուստի բուտիկի պաշտոնական բացումը: Այն թվով երկրորդն էր Հայաստանում։ Բրենդի առաջին խանութ-սրահը  բացվել էր 2018-ին։ «Damat Tween»-ն իր  հաճախորդներին է ներկայանում ցնցող ու նորաոճ գարուն-ամառ նոր հավաքածուով։ Լեգենդար ապրանքներ, որոնք հարստացնում են յուրաքանչյուր տղամարդու զգեստապահարանը կոստյումից մինչև վերնաշապիկ, կոշիկից մինչև պայուսակներ և գոտիներ: Միջոցառմանը ներկա է եղել նաև BlogNews.am-ը։ Ի դեպ, երեկոյի հյուրերը հնարավորություն ունեին գնումներին զուգահեռ վայելելու գեղեցիկ երաժշտություն, ինչպես նաև համտեսելու նրբահամ շոկոլադ ու խմիչք։

Աշխարհահռչակ բրենդն իր գործունեությունը սկսել է 1986 թվականից: Տղամարդկանց հագուստի ոլորտում նորաձևություն թելադրող «Damat Tween» բրենդի փիլիսոփայությունը նորաձևության և հարմարավետության ստեղծումն է. «Բրենդի կոնցեպտն արտացոլում է աշխարհում ամենահաջողված ապրանքանիշի փիլիսոփայությունը․ չէ՞ որ գեղեցիկն առանց հարմարավետի կորցնում է իր ողջ ուժը»,- ասում է մենեջեր Միքայելն ու ավելացնում, որ «Damat Tween»-ի առանձնահատկությունն իտալական բրենդային կտորներն են, որոնցով էլ կարվում է հագուստը. «Էլեգանտ ու կլասիկ հագուստներից բացի՝ խանութ-սրահն առանձնանում է իր քեժուալ հագուստի տարբերակներով, որոնցից են, օրինակ, պիջակները, որոնց չեք հանդիպի մեկ այլ տեղ։ Վստահաբար կարող եմ եմ ասել, որ մենք կբավարարենք նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդների պահանջները։ Մեր արհեստավարժ աշխատակիցները յուրաքանչյուր հաճախորդի անհատական մոտեցում են ցուցաբերում և օգնում նաև ոճաբանի խորհրդատվությամբ»:

_H2A0506 copy_H2A0524 copy_H2A0511 copy«Damat Tween»-ն ամբողջ աշխարհում ունի շուրջ 200 խանութ-սրահ։ «Երևան Մոլ»-ի բուտիկի բացմանը ներկա էր նաև բրենդի միջազգային ներկայացուցիչ Ferhat Saridogan-ն, ով մեծ ներդրում ունի ապրանքանիշի հաջողության ու բարգավաճման գործում. «Ինձ շատ է դուր գալիս նոր սրահը։ Պետք է ասեմ, որ այն մեր ունեցած ամենագեղեցիկ սրահներից մեկն է։ Շնորհավորում եմ բոլորիս, մեզ հաջողվել է լիարժեք ներկայացնել «Damat Tween»-ի կոնցեպտն ու բրենդի գաղափարախոսությունը»։

_H2A0544 copy_H2A0500 copy_H2A0502 copy«Damat Tween»-ի հավատարիմ հաճախորդներից է դերասան Սարգիս Գրիգորյանը։ Ասում է՝ զգեստապարահանի մոտ 90 տոկոսը կազմում են բրենդի պիջակները. «Ես, իմ աշխատանքից ելնելով, շատ եմ օգտագործում կոստյումներ ու ասեմ, որ բավական գոհ եմ, քանի որ ոչ միայն գեղեցիկ են, այլև բարձրորակ։ «Damat Tween»-ն այն քիչ խանութներից մեկն է, որտեղ մասնագիտական մոտեցում կա հաճախորդի հանդեպ։ Այսօր, ճիշտ է, չեմ կրում «Damat Tween», բայց հետևում եմ նորույթներին, ու իմ պահարանում կշարունակեն լինել բրենդի կոստյումները»։

_H2A0515 copy_H2A0501 copy_H2A0546 copy_H2A0494 copy_H2A0517 copy_H2A0491 copy_H2A0497 copy_H2A0490 copy_H2A0540 copy_H2A0520 copy_H2A0529 copy_H2A0485 copy_H2A0531 copy_H2A0484 copy_H2A0534 copy_H2A0485 copy_H2A0539 copy_H2A0482 copy_H2A0481 copy_H2A0478 copy_H2A0476 copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել