Սիրիայի հյուսիսում 2019թ.-ի ապրիլի 24-ին հիմնվել է «Նահատակ Նուբար Օզանյան» ռազմական բրիգադ: Այն կոչված է Սիրիայի հյուսիսում ԻՊ-ից պաշտպանելու հայերին:

«Հիմք ընդունելով այն փաստը, որ Սիրիայի այս հատվածի ժողովուրդը թողնված է բախտի քմահաճույքին և պաշտպանված չէ ոչ մի ռազմական կառույցի կողմից, ուստի հիմնում ենք այս ռազմական կառույցը՝ պաշտպանելու Ռոժավայում ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ողջ Ռոժավայի ժողովուրդներին»,- ասված է հայկական ռազմական նորաստեղծ բրիգադի հայտարարության մեջ: Հայկական բրիգադը գործելու է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ռազմական կառույցի հետ փոխկապակցված: «Նուբար Օզանյան» անունը կրող ռազմական բրիգադի առաջին շքերթը և երդումը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Թել Քորան գյուղում: Հնչել է Հայաստանի Հանրապետության հիմնը, ծածանվել է եռագույնը, իսկ երդման արարողությունն անցել է հայ հերոսների նկարների ներքո: 

Թուրքիան արձագանքել է այս ռազմական միավորման ստեղծմանը՝ այն համարելով ահաբեկչական կառույց:
Ես՝ որպես անհատ հայ, իմ զորակցությունն եմ հայտնում Սիրիայում խաղաղ բնակչությանը, մասնավորապես՝ հայ բնակչության պաշտպանության համար ստեղծված այս ռազմական բրիգադին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել