Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի պարզեցվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու կարգը: Հրամանագրի տեքստը տեղադրվել Կրեմլի պաշտոնական կայքում:

Ռուսական անձնագիր ցանկացող Դոնբասի բնակիչները կարող են դիմել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան բաժիններ և նրանց դիմումներին ընթացք է տրվելու երեք ամսվա ընթացքում:

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի գնահատմամբ՝ Պուտինի հրամանագիրը Ռուսաստանի շարունակվող ագրեսիան է ու միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին: Կլիմկինը Դոնբասի բնակիչներին կոչ է արել չդիմել ռուսական անձնագրերի համար:

Արևմտյան դիվանագետը RFE/RL -ին ասել է, որ Պուտինի հրամանագիրը ծայրահեղ սադրիչ քայլ է, որը խարխլում է իրավիճակի լարվածությունը թուլացնելու ջանքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել