Տեսե՛ք, ես առ այսօր բան չէի ասել ո՛չ Քաղաքացու օրվա միջոցառումների, ո՛չ դրանց համար հատկացվելիք 124 միլիոն դրամի մասին, բայց այսօր, երբ տեսա, որ, ի տարբերություն նախորդ տարիների, ջահերով երթին չկար ոչ մի իշխանական երիտթև, ոչ մի ուսխորհրդական շարասյուն, ադմինիստրատիվ ռեսուրս ենթադրող ոչ մի միավոր, այսօր ասում եմ՝ էսքանից հետո մեծագույն տականքություն է բյուջետային ամեն մի լումայի, գործից ու հողից կտրված և ավտոբուսներով Երևան բերված ամեն մի մարդու առկայությունը, որը կլինի Քաղաքացու օրը։

Ուրեմն, անհայրենիքներ ջան, եթե բյուջեն ու ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառությունը վատ բան չեն ու նույնիսկ ցանկալի են, դրանք ցանկալի են ՀԱՏԿԱՊԵՍ սենց օրերին, ոչ թե սահմանադրական կարգի տապալման փառաբանման ու գժուկների համար ֆակիրություն անելու համար նախատեսված պսևդո-տոնակատարությունների համար։

UPDATE: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհուրդները մասնակցել են։ Էապես ավելի քիչ թվերով, քան նախորդ տարիներին, բայց մասնակցել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել