Խրոնիկական հոգնածության համախտանիշի պատճառը մուտացիաներն են և գլխուղեղի աշխատանքում խափանումները։ Այսպիսի եզրակացության են հանգել ավստրալացի գիտնականները։

Նրանց խոսքով՝ հիվանդության պատճառը միանուկլեոտիդ պոլիմորֆիզմների բարձր մակարդակն է, ինչն էլ մուտացիայի հետևանք է։

Հիվանդության ախտանիշներն են՝ անքնություն, գլխացավեր և հաճախակի սպազմներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել