Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով բացատրեմ, թե ինչու Սուրբ Հարության տոնի մաս կազմող մեռելոցին, այսինքն՝ վաղը հեղափոխական կառավարության կամքով աշխատանքային օր է:

Եթե շվոնդերներն ապրիլի 22-ին հայտարարեին ոչ աշխատանքային օր, ապա անհրաժեշտություն կառաջանար աշխատանքային օրը տեղափոխելու շաբաթ՝ ապրիլի 27-ին: Իսկ ինչպես գիտեք, շվոնդերների համար ապրիլի 27-ը սուրբ օր է: Դա նրանց կողմից իշխանությունը զավթելու տարեդարձն է, որը հին աքքադերենով կոչվում է «Քաղաքացու օր»:

Համակերպվեք, քանի որ այսուհետ, եթե քրիստոնեական տոները հակասության մեջ են մտնում «հեղափոխական» տարեդարձների հետ, ապա առաջնայնությունը տրվում է «հեղափոխությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել