Խոյ

Ցանկացած տարիքում Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սպասում են նվերների։ Բայց նրանց ուրախացնելու ու մանկությունը հիշելու հնարավորություն տալու համար նրանց նվիրեք անմոռանալի զբոսանք ատրակցիոնների այգում։ Եվ կարևոր չէ, որ նվերն ընդունող մարդը կարող է պատկառելի տարիք ունենալ։ Հենց այս լուսավոր տոնին կարելի է հանգստանալ ու տոնական մթնոլորտից հաճույք ստանալ։ Եվ դա կլինի ամենաանսպասելի նվերը։

Ցուլ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին անընդհատ չի բավականացնում ժամանակը, և դրա համար էլ նրանք անընդհատ երազում են, որ օրվա ժամերը մի քանի ժամով ավելանան։ Նրանք շատ են աշխատում։ Այդ պատճառով էլ միշտ չէ, որ ժամանակ են գտնում հանգստանալու համար։ Նրանց անմոռանալի նվեր մատուցեք մի հետաքրքիր վայր ճանապարհորդության տեսքով։ Թե ինչ կլինի դա, թող նվիրատուն որոշի։ Գլխավորն այն է, որ Զատկական ճամփորդությունը երկար հիշվի։

Երկվորյակներ

Այս անձնավորություններն օժտված են շատ մեծ հետաքրքրասիրությամբ։ Նրանց համար զատկական լավագույն նվերը հետաքրքիր գիրքը կլինի։ Երիտասարդ սերնդի համար շատ արժեքավոր կլինեն ժամանակակից գադջեթները կամ էլեկտրոնային գրքերը։ Եվ դուք կտեսնեք, որ իսկապես ուրախացրել եք նրանց ձեր երևակայությամբ։

Խեցգետին

Այս ռացիոնալ նշանները երբեք չեն հրաժարվի օգտակար նվերից։ Բայց որպեսզի պարզեն, թե ինչը նրանց չի բավականացնում կյանքում, պետք է ուշադիր զննել նրանց տունը։ Խոհանոցում այնպիսի օգնական, ինչպիսին բլենդերն է կամ հարիչը, կոգեշնչի համեղ կերակուրներ պատրաստող տիրուհուն։ Եվ անպայման ձեզ կհրավիրեն թեյի, որ շնորհակալություն հայտնեն Զատկի տոնին արած ձեր նվերի համար։

Առյուծ

Կենդանակերպի այս արքայական նշանի ներկայացուցչին կգոհացնի այն նվերը, որը թանկ ու շքեղ տեսք կունենա։ Իսկ նրա սիրտն արագ զարկել կստիպի ինքնատիպ զարդը, որը կփայլի ու կշլացնի։ Որպեսզի Առյուծը միշտ հիշի ձեր մասին, նրան նվիրեք ամենօրյա օգտագործման համար հարմար իր՝ թևնոց, ապարանջան կամ ժամացույց։

Կույս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ աշխատում են լավ տեսք ունենալ ու տպավորություն գործել իրենց շրջապատող անձանց վրա։ Բայց այն պատճառով, որ նրանք իրենց առջև շատ խնդիրներ են դնում, նրանց ժամանակը չի բավականացնում իրենց կարգի բերելու համար։ Նրանց գեղեցկության սրահի սերտիֆիկատ նվիրեք, ուր հոգնած մարդուց շքեղ անձնավորություն կկերտեն։

Կշեռք

Նրբաճաշակ անձնավորություններն առհասարակ միշտ առանձնահատուկ ձգտում ունեն դեպի արվեստը, դրա համար էլ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն էլ բացառություն չեն կազմում։ Նրանց ուրախացնելու համար հետաքրքիր սեղանի խաղ նվիրեք կամ ստեղծագործելու համար հավաքածու։ Ժամանակն է Հարության տոնին մտերիմ մարդուն  սեփական հարուստ երևակայության օգնությամբ ուրախացնել։

Կարիճ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պատկանում են մեծ գեղագետների թվին, դրա համար էլ նրանց դուր է գալիս այն ամենը, ինչ հաճելի է աչքի համար։ Նրանց զարմացնելու համար տոնին օրիգինալ ծաղիկ նվիրեք՝ շքեղ ծաղկամանի մեջ դրված։ Կարիճներն այս նվերը շահեկանորեն կարող են համադրել իրենց ինտերիերի հետ, և դրանով իսկ իրենց համար ևս մեկ զբաղմունք ձեռք կբերեն։

Աղեղնավոր

Կյանքում ոչինչ նրանք այնքան չեն գնահատում, որքան գործնականությունը։ Դրա համար էլ գերադասում են ստանալ պրակտիկ նվերներ, որոնք հնարավոր է  ամենօրյա կենցաղում օգտագործել։ Գեղեցիկ ծածկոցը, նրբաճաշակ սփռոցը կամ տարողունակ ուսապարկը նրանք շատ հանգիստ կարող են իրենց կենցաղում օգտագործել։ Բացի դրանից,  նրանց հարմար կլինի նաև այնպիսի նվեր, որի մասին նրանք երազում են, բայց չեն կարող իրենց թույլ տալ գնել այն։

Այծեղջյուր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ շատ ավելի բարդ է, քանի որ նրանց հեշտ չէ գոհացնելը։ Նրանք միշտ աշխատում են հասնել իրենց նպատակներին ու իրենց կյանքի համար ձեռք բերել այն, ինչ համարում են պետքական։ Դրա համար էլ ավելի լավ է նրանց վրա փող չծախսել, այլ պարզապես նրանց հնարավորություն տալ հանգստանալու գոնե Հարության տոնին։

Ջրհոս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հիացմունք կպատճառի գումարի տեսքով արված նվերը։ Եվ կարելի է չկասկածել այն բանում, որ նա դրանք կկիրառի ճիշտ նշանակությամբ։ Սովորական իրերն ու առարկաները նրանք դիտարկում են՝ որպես անցած դարից մնացած բաներ։ Իսկ ահա ձեր նվիրած գումարով ինչ-որ արժեքավոր բան իրենց հավաքածուի համար նրանք անպայման ձեռք կբերեն։

Ձկներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հիացմունք կպատճառի կերակուրների բազամազանությամբ ու առատությամբ տոնական սեղանը։ Իսկ որպեսզի տոնի շարունակությունը նրանց համար ավելի տպավորիչ լինի, նրանց այդ օրը տնային հոգսերով մի ծանրաբեռնեք։ Թող նրանք թուլանան ու հաճույք ստանան իրենց մտերիմ մարդկանց կողմից դրսևորվող խնամքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել