Վերջին շրջանում Հայաստանում մեծ նշանակություն ու առողջարարություն է տրվում հատկապես էկզոտիկ կամ, այսպես կոչված, տրոպիկական մրգերին, և մենք մոռանում ենք նրանց մասին, որոնք աճում են հենց մեզ մոտ ու մեր հարևանությամբ:

Հայաստանում աճող ու ամեն օր սուպերմարկետներում ու շուկաներում հանդիպող մրգերից մեկը խնձորն է, որն իր հասանելիության պատճառով հաճախ չի մտնում ամենառողջարար մրգերի ցանկում և չի դիտարկվում որպես բնական դեղամիջոց մի շարք հիվանդությունների համար:

Խնձորի մասին միշտ ասում են՝ մեջը երկաթ կա: Իսկ ավելի վաղ Հայաստանում հայտնի էր, որ խնձորը պտղաբերության, գեղեցկության և առողջության խորհրդանիշ է: Սակայն չընկղմվեք պատմության ու ավանդույթների մեջ:

Խնձորը բաղկացած է ջրից, գրեթե չի պարունակում ճարպեր, ածխաջրեր և սպիտակուց, փոխարենը այն ունի մեծ քանակությամբ վիտամին C, բաղադրության մեջ կան ցինկ, կալիում, նատրիում, մի շարք այլ միկրո և մակրոտարրեր:

Եվ այսպես՝ ներկայացնում եմ խնձորի օգտակար ու առողջարար հատկանիշները:

Ինֆարկտի և ինսուլտի հավանականության նվազում

Հայտնի է, որ ինֆարկտի ու ինսուլտի պատճառը հաճախ դառնում է օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակը: Իսկ ահա քչերին է հայտնի, որ խնձորի միջոցով հնարավոր է խոլեստերինի մակարդակը իջեցնել 23 տոկոսով:

Դեղորայքով բուժելու դեպքում խոլեստերինը նվազում 18 տոկոս, գումարած սրան՝ ունենում է մի շարք կողմնակի ազդեցություններ:

Քաղցկեղային հիվանդությունների նվազում

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշակի կապ կա խնձորի և քաղցկեղի զարգացման միջև: Մասնավորապես, խնձորը նպաստում է քաղցկեղային բջիջների աճի նվազմանը, հատկապես թոքերի քաղցկեղի դեպքում:

Ուսումնասիրությունը փաստում է, որ խնձորը 40-50 տոկոսով պակասեցնում է քաղցկեղի հավանականությունը: Սա բացատրվում է նրանով, որ խնձորն ունի հզոր հակաօքսիդանտի դեր, որը թույլ չի տալիս քաղցկեղածին բջիջներին զարգանալ ու ավելանալ:

Հիշողության բարելավում

Մեկ այլ հետազոտության համաձայն՝ խնձորն ուղեղում ավելացնում է նեյրոտասմիտեր ացետիլհոլինը, ինչը պատասխանատու է ուղեղում նոր կառուցվածքների ավելացման ու, այսպես կոչված, «տարածքի ընդլայնման» համար:

Խնձորն ուղեղի համար բազմաֆունկցիոնալ հորմոն է, որը պատասխանատու է ուղեղում փոփոխությունների և արդյունքում նաև հիշողության բարելավման համար:

Կյանքի տևողության ավելացում

Գիտնականները փորձեր են կատարել մկների վրա պարզելու համար, թե ինչ ազդեցություն է ունենում խնձորի գործածումը նրանց կենսագործունեության ու կյանքի տևողության վրա:

Պարզվել է, որ այն մկները, որոնց գիտնականները կերակրել են խնձորով, 10 տոկոսով ավելի երկար են ապրում, քան նրանք, որոնք խնձոր չեն կերել:

Ավելին՝ խնձորով սնվող մկները դարձել են ավելի շարժունակ, ակտիվ և կենսունակ՝ դիմակայելու օրգանիզմում առաջացող խնդիրների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել