Ապրիլի 17-ին եզդի ժողովուրդը նշում էր իր գլխավոր տոնը՝ Տաուսե Մալակ: Սիրամարգի տեսքով այս կերպարը եզդիների գլխավոր հրեշտակապետն է եզդիների կրոնում:

Ըստ եզդիական հավատալիքների՝ Աստված տիեզերքն ստեղծել է Տաուսե Մալակի օգնությամբ, նրա հետ միասին։ Իսկ որոշ բանավոր լեգենդներում էլ նա է անմիջապես հանդես գալիս որպես արարիչ։

Հայաստանի եզդիները ևս երեկ նշել են իրենց ազգային տոնը, ինչի առիթով շնորհավորում եմ մեր եղբայր ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին: Եզդիները մեծ ներդրում են ունեցել ինչպես 1918թ. թուրքերի դեմ մղած ազատագրական պայքարի ու Հայաստանի անկախության վերականգնման, այնպես էլ արցախյան պատերազմի տարիներին: Այսօր էլ եզդիներն իրենց հնարավորության սահմաններում մասնակցում են Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Եզդիները լավ ժողովուրդ են՝ հարուստ ավանդույթներով ու պատմական ժառանգությամբ, ստեղծող են, աչք չեն դնում ուրիշ ազգերի ունեցածի վրա: Հարգանքի և պետականություն ունենալու արժանի ժողովուրդ են եզդիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել