Azatutyun.am-ը գրում է.

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան այսօր առավոտյան կրակել է իր պարանոցին, երբ ոստիկանները մայրաքաղաք Լիմայում եկել են նրա տուն՝ կաշառակերության գործով նրան ձերբակալելու համար: Ալան Գարսիան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնել են ոստիկանության աղբյուրները:

Տեղական «Ամերիկա» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Ալան Գարսիան վիրահատության է ենթարկվում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Հեռարձակված նյութում երևում են նախկին նախագահի որդին և աջակիցները, որոնք ժամանել են հիվանդանոց:

69-ամյա Ալան Գարսիան Պերուի նախագահ է եղել երկու անգամ՝ 1985-1990 թվականներին և նորից ընտրվել է 16 տարի անց` 2006-2011թվականներին կրկին ղեկավարելէ երկիրը:

Նախկին նախագահը հետաքննության տակ էր բրազիլիական շինարարական ընկերության կոռուպցիոն, փողերի լվացման ու կաշառակերության գործով: Դատարանը նրան արգելել էր դուրս գալ երկրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել